Մայամիի ոստիկանության արհմիությունը իրավապահ մարմինների աշխատակիցների ասոցիացիային կոչ է արել համազգային բոյկոտ կազմակերպել ընդդեմ Բեյոնսեի հյուրախաղերի։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Երգչուհու համաշխարհային հյուրախաղերը պետք է սկսվեն ապրիլի 27-ին՝ Մայամիի «Մարլինս-պարկ» մարզադաշտում։
Նշվում է, որ երգչուհին Սուպերգավաթի ժամանակ իր վերջին ելույթն օգտագործեց ոստիկանության դեմ հայտարարությունների համար՝ դրանով իսկ «պառակտելով» ամերիկացիներին։
Ավելի վաղ Նյու Յորքի նախկին նահանգապետ Ռուդոլֆ Ջուլիանին քննադատել էր Բեյոնսեին ոստիկանության վրա «հարձակման» համար։ Հաղորդվել էր նաև, որ երգչուհուն համեմատել են ուլտրաաջ Կու-Կլուքս-կլան կազմակերպության հետ։
Բեյոնսեի ներկայացուցիչների կողմից դեռևս մեկնաբանություններ չեն ստացվել։








































