Monday, 22 06 2026
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք

Մեր սպասումի բարակած թելը. Facebook

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.

ՈՒ կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՛ թեթև, զարմանալի՛ անդեմ։
Ե. Չարենց

«Բառերն ապրում են, նրանք հիշողություն ունեն, գույն ու կենսագրություն։ Որոշները երկար են ապրում, որոշները՝ կարճ ու չպահանջված, որոշները՝ տեղին ու ստույգ։ Բառերը կարող են նաև ձմեռային, ցուրտ գիշերվա սառույցի պես դաղել, կամ՝ խաղաղեցնել ինչպես մայիսյան վաղորդայնի ցողը։ Որոշ բառերի բախտը չի բերում. կենսագրության ու աշխարհագրության բերումով նրանք կարող են նաև արժեզրկվել, նույնիսկ ոտնատակ ընկնել։ Գուցեև մխիթարենք մեզ էլ, բառերին էլ, ասելով` թե մեր օրերում ի՛նչը չի արժեզրկվել, բայց ընդամենը…

Արժեզրկված բառ-գաղափարների առաջնորդը ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ բառն է, ականջներիս այդքան մոտիկ, նյարդայնացնելու չափ մոտիկ ու մեր իրականությունից անհասորեն ու ցավալիորեն հեռու, մեկընդմիշտ հեռու….

Մեր քաղաքական իրականությանը, հատկապես ընդդիմադիր դաշտում խաղացող ուժերին ամենից շատ միասնականությունն է պակասում։

Այս մասին խոսում են և գիտեն բոլորը. առանց խելքի ճիգի էլ հասկանալի է։ Վերջին ընտրություններին իրենց ընդդիմադիր համարող ուժերին հենց այս անունակության համար էլ պատժեց ընտրողը։ Որոշները նույնիսկ գիտակցված գնացին ձախողման՝ միասին լինելու իմունիտետի բացակայությամբ, իրենք իրենց հաղթահարել չկարողանալու, քաղաքական էգոիզմի կամ թվացյալ ու սպառված «պրագմատիզմի» արդյունքում ապահովելով սեփական պարտությունը։

Մեր անկախության այս 20-22 տարիներին ընդդիմության միասնականության առանձնապես հաջողված նախադեպ դժվարանում եմ հիշել, թերևս ֆորմալ իմաստով 1996- ին, երբ ընդդիմության միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր։

Միասնականության մասին զրույցներն ու ձգտումներն առայժմ Չարենցի՝ այլևս իբրև բոլոր ժամանակների համար խարան հնչող պատգամից անդին չեն անցել:
Ցավալին ու մաշեցնողն էլ այն է, որ գրեթե բոլորը գիտակցում են միասնականության անխուսափելիությունը ու շարունակում իրենցից դուրս տեսնել չմիավորվելու, չհասկացվելու, չհաջողելու կամ պարզապես ձախողվելու պատճառը։ Իսկ արդյունքում տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքացիական շարժումների մեջ մաշվում ու օգտակարության ցածր գործակցով արժեզրկվում են մարդիկ, անհատականություններ, առաջնորդներ, որոնք միասին լինելու պարագայում, իրենց նվիրումի ու կարողունակության բերումով կծառայեին Հայաստան պետությանը, մեզ՝ ժողովրդին։ Ու մաշվում է երկիրը, մաշվում ենք բոլորս, մաշվում է մեր բզկտված համբերությունը։

Անցնող շաբաթ ազգովի Շուշիի ազատագրման օրն էինք նշում՝ մեր անհորիզոն ու ունայն իրականության մեջ մեզ միավորող թերևս միակ շոշափելի հաղթանակը։

Հաղթանակի շքերթի ու ծնծղանարի ձայնը չմարած, Ազատության հրապարակում իրենց արժանապատվությունն էին որոնում այդ նույն հաղթանակի հերոսները, ազատամարտի մասնակիցները. նրանք ժամանակից շուտ ծերացած են, կքված մեջքերով, դեմքներին աներազ ու լեղի կյանքի կնիք, հնամաշ շապիկներին՝ մեր «հավաքական» գոյամարտը փաստող մեդալներ։ Նրանց ուզածը հաղթանակի փառք չէ, ոչ մանդատ և ոչ էլ պաշտոն, ընդամենը՝ շիտակ մեջքով գոյություն, ընտանիք պահելու հայ տղամարդու հնարավորություն։

Իսկ մինչ այդ, հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով ու երկրի անստույգ ընթացքը խմբագրելու համոզումով, ինքն իր հետ ու մենակ, Գյումրիից ճանապարհ է ընկել Նախախորհրդարանը։

Ճիշտ այս օրերին, դարձյալ հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով, իր վերածնունդն է հայտարարել ՀՀ առաջին նախագահի կողմից «գեղի կլուբ» պիտակված, բայց հաստատ ժամանակին այդ նույն նախագահի համար լուծումներ, ելքեր ու իշխանություն ապահոված Հայոց համազգային շարժումը։

Դարձյալ հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով ու ինչ անելու որոնումներում այս օրերին վերկուսակցական կլոր սեղանի է հրավիրում Րաֆֆի Հովհաննիսյանը։

Դարձյալ հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով, էլի այս օրերին սեփական բացթողումները վերատեսության ենթարկելու խոստում է տալիս Դաշնակցությունը։
Ու դարձյալ այս օրերին, հայ ժողովրդի հավաքական ուժի, այս պարագայում նաև «օգուտի» մասին մտածելով, որոշների համար ուշացած խոստովանություն է անում Ծառուկյանը, նույնն է թե ԲՀԿ-ն. «Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել»։

Երևի էլի այս մտածումով է նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում մայիսի 14-ին միասնական աղոթքի հրավիրում ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն։ Ու մինչ հայ քաղաքական ու տնտեսական (որ նույնն է) խայտաբղետ վերնախավն աղոթում է՝ հաստատ պարկեշտության, միասնականության ու բարոյականության սեփական և ոչ երբեք Սուրբ Գրքի ընկալումների ու բանաձևի շրջանակում, «աղոթքի եկած ժողովուրդը» սպասում է վերնախավի հեռանալուն։ Ու նա ոչ թե եկեղեցու խորանին կամ Տիրոջը մոտ լինելու սպասումով է, այլ տերերի թողած սեղանին հարձակվելու։

Մինչ մենք բոլորս՝ պատմությունից դաս չառնելով, մեր տկար ու կարճ իմաստնությամբ ազգովի մտածում ենք, մտածում, մաշվում է երկիրը… բարակում սպասումի թելը։
Եվ որքան էլ արժեզրկված, այնուամենայնիվ միասնականության հանրային ու քաղաքական պատվերը կա, չի կարող չլինել այն պարզ ճշմարտությամբ, որ իրավունք չունենք սպանելու ըղձական երկրի ու հայրենիքի հեռանկարը։

Իսկ այս կորուստների ու սպասումի դադարի մեջ շատ դժվար է ասել, թե ու՞մ, ո՞ր քաղաքական ուժին կհաջողվի բովանդակային, բարոյական ու քաղաքական արժեքների ու խնդիրների շուրջ միասնական օրակարգ ձևավորել, նախագծել դրանց իրականացման ճանապարհը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում