Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմի» ղեկավարության հետ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի աշխատանքային հերթական հանդիպումը տեղի կունենա այսօր Վիեննայում։ Այդ մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը։
Վերջինս հայտնել է, որ բանակցությունների մանրամասները հայտնի կդառնան միայն հանդիպման ավարտից հետո։ Հաղորդվում է, որ Վրաստանը «Գազպրոմի» հետ ինտենսիվ բանակցություններ է սկսել այն բանից հետո, ինչ ռուսական ընկերությունն առաջարկեց Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դիմաց Վրաստանին վճարել գումար և ոչ թե հատկացնել գազ։ Կալաձեն վերջին անգամ «Գազպրոմի» ղեկավարության հետ բանակցել է հունվարի 22-ին։











































