ԱՄՆ կանոնավոր բանակի զինծառայողների շրջանում ինքնասպանությունների թիվն աճել է՝ հասնելով ռեկորդային նշաձողի՝ անցած տարի ինքնասպան է եղել 350 մարդ: Այս թիվը գերազանցում է ոչ միայն Աֆղանստանում ամերիկացի զինվորականների մահվան թվին, այլև կրկնակի ավելի է 10 տարի առաջվա համեմատ:
Հնարավոր է՝ պատճառն այն է, որ վերջին 12 տարում զինվորները կռվում են արդեն երկրորդ պատերազմում:
Ամերիկացի զինվորականների շրջանում մահացությունը շարունակում է աճել զգալի արագ, քան սովորական բնակչության շրջանում, որտեղ այն բավական բարձր մակարդակում է, անգամ Իրաքից ու Աֆղանստանից զորքերի դուրս բերումից հետո: Համեմատության համար նշենք, որ 2002 թ. 100 հազար մարդուն բաժին էր ընկնում մոտ 10 ինքնասպանություն, այսօր՝ արդեն 18:
Սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ ինքնասպանությունների թիվն ակնհայտորեն նվազեցված է, հայտնում է «Գոլոս Ռոսիին»
Պենտագոնն իր հերթին խնդրի հետազոտության ու վերացման համար ներդրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Փորձագետները պնդում են, որ խոսքը խնդիրների համալիրի մասին է՝ դա և՛ հոգեկան շեղումներն են, և՛ սեքսուալ ու հոգեկան բռնությունը, և՛ տարբեր տեսակի կախվածությունը, անձնական կյանքում անհաջողություններն ու ֆինանսական դժվարությունները:









































