ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այդ մասին հայտնում է TheGuardian-ը:
Տեղեկությունների համաձայն՝ ամռանը «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով ցանկանում է իր ապագա թիմի կազմում տեսնել 34-ամյա ռմբարկուին:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբի հետ Իբրահիմովիչի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը և կողմերը մտադիր չեն երկարաձգել այն:









































