Վաղը Թանգարանների միջազգային օրն է: Հայաստանը հանդես է գալու «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը նշեց, որ Հայաստանում այս տոնը նշվում է 2005-ից, և եթե 2005-ին 9-ը թանգարան էր միացել, 2012-ին` 62, այս տարի 88 թանգարան է միացել, այդ թվում՝ Ղարաբաղից:
2012-ին Թարգանարանների միջազգային օրը նշել են 129 երկրների 32.000 թանգարաններ: Այս տարի տոնն անցկացվելու է «Թանգարաններ, Հիշողություն + Ստեղծագործականություն=Հասարակական փոփոխություն» խորագրի ներքո:
Արև Սամույելանը նշեց, որ մայիսի 22-23-ը Հայաստանի Ազգային գրադարանում գիտաժողով է լինելու: Ի դեպ, 2013-ին Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշեր միջոցառումը համընկնում են:
Նա նաև ասաց, որ այս տարի առաջին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանն է միացել տոնին:
Ութսունութ թանգարան, ութսունութ լուսնակարների մրցույթ կացկացվի, որոնց հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 19-ից:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































