Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ կրճատել նավթի արդյունահանումը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ի երեք անդամ երկրներ պատրաստ են 2016 թվականին պահպանել նավթի արդյունահանումը հունվարի մակարդակի վրա։
«Սաուդյան Արաբիան դեռևս պատրաստ չէ կրճատել արտադրությունը»,- հայտարարել է նախարարը։
Փետրվարի 16-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում ՕՊԵԿ-ի կազմի մեջ մտնող Սաուդյան Արաբիայի, Կատարի, Վենեսուելայի ներկայացուցիչները և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը պատրաստակամություն էին հայտնել 2016-ին նավթի արդյունահանումը պահպանել ընթացիկ տարվա հունվարի մակարդակի վրա, եթե նավթ արտադրող այլ երկրներ միանան այդ նախաձեռնությանը։