Զբոսաշրջային սեզոնի բացման առիթով տարբեր երկրներ սկսել են կարճ, սակայն խիստ բովանդակալից տեսանյութեր տարածել ավանդական խոհանոցի, պատմության, տեսարժան վայրերի մասին:
Զբոսաշրջության խթանման նպատակով YouTube-ում հայտնվել է տեսահոլովակ Հոլանդիայի մասին: Այն ոչ միայն ծաղկադաշտերի ու հողմաղացների երկիր է, այլև հնագույն մշակույթի օրրան` յուրօրինակ խոհանոցով: Հերոսը նշում է, որ եթե մեզ համար հեծանիվ քշելը մարզաձև է, իրենց մոտ՝ կենսակերպ է: Ամստերդամը բացել է իր դռները Ձեր առջև:









































