Thursday, 02 07 2026
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ

Մեդալից հրաժարվելը իմ բողոքն է մեր ամբողջ ազգին. երգահան Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայոց բանակի 24-ամյակի տոնական համերգից առաջ էլ կարծում էի, որ մեդալի արժանի չեմ… բայց տեղի տվեցի, ինչ որ է… Հիմա, երբ նաև պարզվեց, որ չկարողացա անձամբ օգտակար լինել Հայոց բանակին դրամահավաքի հարցում, վերադարձնում եմ այդ մեդալը… Իսկապես մեդալը չամիչ չի: Խոնհարումս հայ զինվորին: Ու ընդհանրապես այդ պարգևատվությունը ավելորդ էր՝ ըստ իս»:

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցեց երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանի հետ:

-Բարեգործական համերգ է կազմակերվել, և ամբողջ համայնքից, փաստորեն, գումար չի հատկացվել: Համերգի կազմակերպիչը նշել է, որ նույնիսկ համերգի ծախսերը չեն կարողացել հանել:

-Իսկապես ցավալի է, որ մենք, հսկայական մեծ կարողությամբ համայնք ունենալով՝ ընդամենը տարին մեկ անգամ, որը շատ քիչ է, գոնե տարին մի քանի անգամ պետք է լինի, չենք կարող սատարել: Անկախ նրանից՝ ինչպիսին է մեր պետության վիճակը, ինչպիսին են մեր իշխանավորները, մենք պետք է մեր բանակին տեր կանգնենք: Ես համարում եմ, որ ամեն հայ պարտավոր է իր բանակին տեր կանգնել, եթե կարող է մի փոքր բանով օգտակար լինել: Այսինքն՝ տղաներն իսկապես շատ լավ գաղափար ունեին, որ բանակաշինության հարցում մի փոքրիկ աղյուս դնելու հարցում օգտակար լինենք, ես սիրով համաձայնեցի: Դա այն եզակի համերգներից է, որոնց, ինձ թվում է, ամբողջ համայնքը պետք է աջակցեր: Ինձ համար ցավոտ էր, երբ այդ համերգի վերաբերյալ հարցազրույցները կարդացի, անկեղծ ասած՝ Արտակը վկա է, ես համերգից առաջ էլ ասում էի՝ Արտա՛կ, ինձ հանեք այդ ցուցակից, պետք չէ, մի՛ արեք: Բայց պատճառաբանեցին, որ մյուս արվեստագետները կտեսնեն, կնեղվեն, որ ես հրաժարվում եմ: Բայց համերգից հետո այդ ամեն ինչը սկսվեց՝ այդ հարցարույցները, որ մեդալները բաժանեցինք ու ոչ մի արդյուքն չտեսանք: Ես՝ իմ խղճի բաժինը. որոշեցի, որ կհրաժարվեմ այդ մեդալից:

Պարոն Մովսիսյան, ինչո՞վ է պայմանավորված այդ անտարբերությունը, մենք տեսնում ենք տարբեր երգիչների, շոու բիզնեսի ներկայացուցիչների համերգներ, որոնք շատ մեծ արձագանք են գտնում Լոս Անջելեսի հայկական համայնքում, ու տեսնում ենք, թե տոմսերն ինչ թանկ են վաճառվում, այդքան մեծ դահլիճ է լցվում, բայց կոնկրետ հայկական բնակի շատ կարևոր խնդրին ենք անդրադառնում, երբ սահմանին այսօր գրեթե ամեն օր զոհ ունենք, ու քար անտարբերություն է: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս անտարբերությունը:

-Ուրեմն ինչ-որ բան մեր մեջ փչացել է, ինչ-որ բան չի աշխատում, ինչ ասեմ, ինչ-որ բան մեր մեջ նորմալ չէ, արժեքների, արժևորման համակարգի պրոբլեմ ունենք մենք, ուրեմն իսկապես հիվանդ բան կա մեր մեջ: Շատ ցավալի է սա: Սա նաև ինձ է վերաբերում՝ որպես հայ մարդու, թե ինչու չկարողացանք ընդամենը մի համերգով նեցուկ կանգնել: Դժվար է ասելը: Ինձ թվում է՝ ինչ-որ կատարվում է Հայաստանում վատը, ԱՄՆ-ում 10-ով բազմապատկված ավելի վատ նկարագիրը կա, երբեմն բացասական լուրերը տասնապատիկ աղճատված հասնում են Միացյալ Նահանգներ, և դրանց արձագանքները շատ եմ լսել. մարդիկ Հայաստանից նեղացած գալով՝ ասում են՝ դե քանի այնտեղ են, չենք անի: Բայց ի՞նչ կապ ունի՝ ովքեր են այնտեղ, սա մեր բանակի մասին է խոսքը: Այսինքն՝ ինքնագիտակցության պակաս կա, ինքնագնահատման պակաս կա, արժեքների կարևորման պակաս կա: Ինձ էլ է դա մտատանջում, իսկապես ցավալի փաստ է: Իսկ այս պարագայում այդ տղաներն իսկապես նպատակներ ունեին ու ընդանրապես իրենց վրա քար գցել պետք չէ, իմ մեդալից հրաժարվելը բացարձակապես իրենց հետ կապ չունի, ավելի շատ սա իմ բողոքն է մեր ամբողջ ազգին, իմ բողոքն է մեր վերաբերմունքին մեր բանակի նկատմամբ, որովհետև վերջին հաշվով ես էի այդ համերգի մասնակիցը, ես չկարողացա իմ բաժինը հանել, օգտակար լինել մեր բանակին, ուրեմն ես իմ պատվի հարցն եմ համարում հրաժարվել նման մեդալից:

-Պարոն Մովսիսյան, մենք տեսնում ենք, որ երբ Հայաստան համահայկական հիմնադրամն է կազմակերպում դրամահավաք Լոս Անջելեսում՝ ոչ նախկին մեծ թափով, բայց այնուամենայնիվ, աձագանք լինում է սփյուռքահայերի շրջանում: Այս դեպքում, երբ կոնկրետ հայկակա բանակին էր խնդիրը վերաբերում, լուռ մնաց հայկական համայնքը. ինչո՞ւ, այն դեպքում, երբ կոնկրետ, ասենք, ճանապարհաշինությունն է հիմքում դրվում, Լեռնային Ղարաբաղում այս կամ այն կառույց նորոգելը կամ կառուցելն է դրվում, իսկ այս անգամ, երբ հայկական բանակն էր հիմքում դրված, մնաց անարձագանք: Փաստորեն գիտակցությա՞ն խնդիր է:

-Անկեղծ՝ չեմ հասկանում: Գուցե կազմակերպիչներին այս հարցերը տաք, գուցե ինչ-որ բան ճիշտ չեն մտածել, գուցե կազմակերպչական հարցի մեջ ինչ-որ բան ճիշտ չեն գնահատել: Այս հարցերն իրենց պետք է տաք, որովհետև իսկապես գոնե առիթներ են եղել, որ քիչ թե շատ նեցուկ են կանգնել: Չեմ ասում, որ դահլիճը դատարկ էր, բայց համերգային հաշվետվությունից, հարցազրույցներից ելնելով՝ նույնիսկ 1 դրամ եկամուտ չի եղել բանակի համար: Ես ուղղակի ֆիքսում եմ փաստը: Երևի թերացումներ են թույլ տվել կազմակերպիչները, պետք է ամեն մարդ վերցնի իր ուժերի չափ բեռ: Ես՝ անձամբ, իմ երաժշտական դպրոցի աշակերտների տարեկան համերգի ամբողջ գումարը տրամադրում եմ Հայաստանի տարբեր բարեգործական փոքր ծրագրերի, բայց գիտեմ, որ փոքր ծրագրերի է իմ ուժը բավարարում: Ես դա առանց ավելորդ աղմուկի փորձում եմ միշտ անել, բայց հիմա, որ ես ասեի, թե իմ ուսերին կվերցնեի նման համերգի կազմակերպումն ու կձախողեի, չէի վերցնի, որովհետև վստահ եմ, որ չեմ կարող դա անել: Սա էլ է հարց, սա էլ է մտածելու առիթ կազմակերպիչների համար երևի հետոյի համար, բայց մեղքի մեծ բաժին ունի համայնքը, մանավանդ Լոս Անջելեսի հայկական համայնքը, որն անհաղորդ մնաց այդ համերգին: Անկեղծորեն զարմացած եմ, ինձ համար անակնկալ էր, որովհետև իմ կարծիքով՝ պիտի գոնե մեկ համերգ կարողանային սատարել: Չգիտեմ, երևի ավելի ժողովրդի ճաշակի, նրա քիմքին համապատասխան, նրա սրտից պիտի մտածեին, ընդառաջեին, ինչ-որ բաներ պետք է հաշվարկել հաջորդ անգամվա համար: Արտակն իր հարցազրույցում ասել է՝ հաջորդ անգամ արաբական մուղամներով երաժշտություն կապահովենք, և երևի դահլիճը լիքը կլինի: Գուցե սա է մեր հիվանդության մի մասը, որ տեղ են տալիս ոչ մշակութային այն արժեքին, որով հնարավոր է լեփ-լեցուն դահլիճ լցնել: Ուրեմն նման բանով պետք է գոնե հավաքել այդ գումարը, ես չգիտեմ: Մտածելու հարցեր կան: Մտածելու հարցեր կան նաև մեր հասարակության, մեր համայնքի, նաև մեր վիճակի վերաբերյալ:

-Պարոն Մովսիսյան, վերջին 6-7 տարիներին հաստատվել եք ԱՄՆ-ում, հետքրքիր է՝ կարողանո՞ւմ եք Ձեր ուզած ձևով ինքնառեալիզացվել, ձեզ ձեր ափսեի մեջ զգո՞ւմ եք:

-Գիտեք, մարդը, որ իրեն հայ է զգում, իր հայրենիքից հեռու չի կարող իրեն լավ զգալ, դա աննորմալություն է, որ հայ մարդը, որ ծնվել, ապրել, դաստիարակվել է, կրթություն է ստացել, սնվել է հայրենի հողում, հայրենիքից դուրս իրեն լավ կզգա: Իմ ամեն Աստծո օրն իմ հայրենիքի հետ է կապված, իմ մտքերը, իմ իղձերը, իմ ապագան… Հա կան բաներ, որ իմ հայրենիքում չէի կարողանա ունենալ. չունեմ տուն ու չէի կարողանա ունենալ երբեք, եթե իշխանավորների դռները չգնայի: Դա արդեն հայտնի է, որ երգահանը, մանավանդ անկախ երգահանը դատապարտված մարդ է հայրենիքում: Հիմա ունեմ բաներ, որոնք Հայաստանում չեմ ունեցել, բայց դրանք չեն բավարարում իհարկե: Իմ հայրենիքը Հայաստանն է մնում, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ հայրենիքի ցավով ապրում եմ, իմ սահմանների դեպքերով տանջվում եմ, և հույս ունեմ, որ իսկապես կունենանք պայծառ երկիր, որին մենք պիտի տեր կանգնենք, վերջին հաշվով օդից չի ընկնելու, ստեղծվելու այդ հայրենիքը, եթե բոլորս միայն քննադատենք ու չզբաղվենք գոնե մի երկրաշեն գործով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում