Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Գրանիտ Ջական ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի` «քաղաքայիններ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է 23-ամյա շվեյցարացու ծառայություններով:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն Ջակայի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 50 մլն եվրո:








































