Դոքլենդսում Լոնդոնի թանգարանը իր 10-ամյակը կնշի ցուցադրությամբ, որի թեման Թեմզան է՝ ժամանակակից նկարիչների, կինեմատոգրաֆիստների ու լուսանկարիչների աչքերով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր բացվող ցուցահանդեսը կպատմի գետի մասին:
«Պետք չէ բացատրել, թե որքան մեծ նշանակություն ունի Թեմզան Լոնդոնի ու մեզ համար, քանի որ մեր թանգարանը նվիրված է հենց քաղաքի պատմությանը: Իսկ նախապատրաստման ժամանակ պարզվել է, որ Թեմզան շատ մեծ նշանակություն ունի նաև ներկայիս նկարիչների համար»,- լրագրողներին ասել է ցուցահանդեսի համակարգողը:
Ցուցադրությունը կտևի մինչև հոկտեմբերի 27-ը:








































