ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ փետրվարի 18-ի դրությամբ հարուցվել է 73 քրեական գործ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, 24 քրեական գործ 27 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 33 քրեական գործերով 37 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 9 քրեական գործով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:









































