Ճապոնական ավիափոխադրող All Nippon Airways-ը (ANA) հայտարարել է, որ Boeing Dreamliner 787 ինքնաթիռի փորձնական թռիչքի ժամանակ խնդիրներ են առաջացել էլեկտրական համակարգի հետ, որը, սակայն, չի ազդի ինքնաթիռների շահագործումը վերականգնելու ծրագրերի վրա: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
ANA-ի հայտարարության մեջ նշվում է, որ խնդիրներն ի հայտ են եկել մայիսի 4-ին՝ ինքնաթիռի փորձնական թռիչքի ժամանակ, սակայն դրանք կապված չեն մարտկոցների մոդիֆիկացիայի հետ:
«Այս խնդիրը առաջացել է միայն մեկ ինքնաթիռում, և մենք արդեն այն հարթել ենք: Մեր կարծիքով՝ դա չի արտացոլվի ինքնաթիռների թռիչքների անվտանգության վրա»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:










































