Բրյուսելի իշխանությունները Բելգիայի մայրաքաղաքի փողոցներում խցանումների համար մեղադրել են քաղցած մկներին։ Նրանց խոսքով՝ կրծողները կերել են ԵՄ մայրաքաղաքի ավտոճանապարհների վերակառուցման քաղաքային գծագրերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ինչպես պարզվել է՝ փետրվարի 17-ին քաղաքային խորհրդարանի նիստի ընթացքում հանգույցների գծագրերը, որոնք պետք է նվազեցնեին մայրաքաղաքի ճանապարհների ծանրաբեռնվածությունը, պահվել են կամուրջներից մեկի միջնորմում։ Ենթադրվում է, որ դրանք մկներն են կերել։
Գծագրերի կորուստը կարող է տարիներով ձգձգել կառուցման ժամկետները։ Որոշ գնահատականներով՝ քաղաքային ճանապարհների վերակառուցումը կարող է արժենալ մոտ 1 մլրդ եվրո։











































