Ռեփեր Քանյե Ուեսթն իրեն համարել է ավելի ազդեցիկ, քան նկարիչ Պաբլո Պիկասոն. և նորից ցենզուրայից դուրս է արտահայտվել երգչուհի Թեյլոր Սվիֆթի մասին: Դա հետևում է աուդիոձայնագրությունից, որը հայնվել է Page Six պարբերականի տրամադրության տակ:
Ուեսթն այդ մեկնաբանություններն արել է Saturday Night Live շոուի կուլիսներում:
Ուեսթը ձայնագրությունում ասում է, որ ինքը 50%-ով ավելի ազդեցիկ է մի շարք հայտնիներից: Բացի Պիկասոյից՝ նրանք են՝ ռեժիսոր Սթենլի Քուբրիքը և թմրաբարոն Պաբլո Քսկոբարը: Ուեսթը նշել է նաև Պողոս առաքյալի անունը: «50%-ով ավելի ազդեցիկ, քան ցանկացած ուրիշ մարդ»,- ասում է ռեփերը և հավելում, որ ինքը 50%-ով ավելի ազդեցիկ է ցանկացած ողջ կամ մեռած մարդուց և 50%-ով ավելի ազդեցիկ է բոլորից առաջիկա 1 000 տարում:












































