Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության կապակցությամբ վերջին անգամ է զգուշացրել «YPG անվանմամբ ահաբեկչական կազմակերպությանն աջակցող» ԱՄՆ-ին։
Դավութօղլուն ամերիկյան կողմին հայտնել է, որ Անկարայի ահաբեկչությունը հեղինակել է PYD/YPG-ական Սալիհ Նեջարը, ինչը ապացույցն է այն բանի, որ PYD/YPG-ն «ահաբեկչական կազմակերպություն» է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ-ից կրկին պահանջել է ընտրություն կատարել Թուրքիայի ու Սիրիայի քրդերի միջև։








































