Սերբական ուղղափառ եկեղեցու հոգևոր հայրերը հանդես են եկել երկրի վարչապետ Իվիցա Դաչիչից եկեղեցական պարգևները վերցնելու նախաձեռնությամբ: Հոգևորականներին նման քայլի են դրդել նրա «բազմաթիվ հակաեկեղեցական և Աստծուն անարգող հայտարարությունները»:
Բացի այդ, եկեղեցականները դժգոհ են նաև վարչապետի՝ Կոսովոյի նկատմամբ վարած քաղաքականությունից, որը վնասում է «Սերբիայի պետական շահերին»:
Համապատասխան որոշումը կընդունվի մայիսի 21-ին՝ Սերբական ուղղափառ եկեղեցու ժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է տեղական «Շաբաթական» պարբերականը: Այս նախաձեռնության կողմնակիցների թիվն ավելացավ այն ժամանակ, երբ եպիսկոպոսների սրբազան Սինոդը՝ պատրիարք Իրինեյի գլխավորությամբ, ելույթ ունեցավ ընդդեմ Բրյուսելի համաձայնագրի, որը կնքել էին Սերբիայի և Կոսովոյի վարչապետները:









































