ԱՄՆ-ը չի բացառում Իրանի մասնակցությունը Սիրիայի հարցով միջազգային համաժողովին: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին: Նա, սակայն, նշել, որ դեռ վաղ է խոսել մասնակիցների հստակ ցուցակի մասին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք չենք բացառում Իրանի մասնակցությունը»,-ասել է նա ի պատասխան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի: Լավրովը հայտնել էր, որ Մոսկվան պնդում է Թեհրանին ևս հրավիրել համաժողովին: Նրա խոսքով՝ «Վաշինգտոնում լսել են ռուսական կողմի ելույթը, դրանում ոչ մի գաղտնիք չկա, ռուսները մեկ անգամ չէ, որ արտահայտել են իրենց դիրքորոշումը»:
«Մենք չենք ցանկանում որևէ նախնական որոշում կայացնել համաժողովի մասնակիցների հարցում: Այս առումով մենք սերտորեն համագործակցում ենք շատ կողմերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի հետ»,- ասել է Պսակին:










































