Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր վերաբերմունքն է արտահայտել ռեփեր, դիզայներ և պրոդյուսեր Քանյե Ուեսթի՝ իր նախագծերում 1 մլրդ դոլար ներդնելու գաղափարին: Այս մասին հայտնում է Complex-ը:
Նշվում է, որ Ցուկերբերգը «լայք» է դրել իր ընկերության նախկին ինժեներ Սթիվեն Գրիմի գրառման տակ:
«Թանկագին Քանյե Ուեսթ: Եթե դու Facebook-ի ղեկավարից 1 մլրդ դոլար ես խնդրում, գուցե չարժե Twitter-ի միջոցով անել»,- գրել է նա: Ավելի ուշ Գրիմը ջնջել է գրառումը, բայց Ցուկերբերգի «լայք»-ով սքրինշոթերն արդեն հրապարակվել են համացանցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քանյե Ուեսթն իր թվիթերյան էջում հայտնել է 53 մլն դոլար պարտքի մասին, և դիմել է Ցուկերբերգին՝ նրանից 1 մլրդ դոլար խնդրելով:











































