Friday, 05 06 2026
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

Կոռուպցիայի պետաիշխանական դիմագծի մերօրյա դրսևորումները. ՍԴ նախագահի հոդվածը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը ներկայացրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հոդվածը, որում մասնավորապես, ասվում է.

Ի՞նչ են վկայում «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի և ԱՄՆ «Ազատության տուն» կազմակերպության հետազոտությունների հիման վրա կատարված   դիտարկումները:

Նախ` ուշագրավ է, որ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ուսումնասիրման առարկա դարձած 102 երկրից միայն 17-ում է, որ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը 20 տոկոսից ցածր է, և միջին թիվը 13.5 տոկոս է: Ամենացածր կոռումպացված երկրների առաջին հնգյակում են Դանիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան և Ֆինլանդիան:

Երկրորդ` թվով 14 երկրներում կոռուպցիայի միջին մակարդակը կազմում է 30.14 տոկոս: Այս խմբում է նաև ԱՄՆ-ը, որտեղ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը կազմում է 25 տոկոս: Ֆրանսիայում այն նույնպես 25 տոկոս է, Էստոնիայում` 22, Վրաստանում` 27, Պորտուգալիայում` 28, Իսպանիայում` 31, Չեխիայում` 34, Լեհաստանում` 35, Սլովենիայում` 40 տոկոս և այլն:

Երրորդ` երրորդ խումբ երկրներում, որոնք թվով 11 են, կոռուպցիայի միջին մակարդակը 46.37 տոկոս է: Այս խմբում են նաև Իտալիան /41տոկոս/, Հունաստանը /46 տոկոս/, Խորվաթիան /46 տոկոս/, Ռումինիան /48 տոկոս/, Չինաստանը /49 տոկոս/ և այլն:

Չնայած այս ծրագրում Հայաստանը և մի շարք այլ երկրներ ներառված չեն, այսուամենայնիվ, «Ազատության տուն» կազմակերպության և «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Չեխիայի և Հայաստանի վերաբերելի տվյալների համադրմամբ կատարված հաշվարկները  վկայում են, որ Հայաստանը նույնպես կարող էր ընդգրկվել այս խմբում` մոտավորապես 46 տոկոս կոռուպցիայի  մակարդակով, որը նույնպես մտահոգիչ թիվ է եւ համարժեք ներազդման քայլեր է պահանջում:

Չորրորդ` «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ընդգրկված 102 երկրներից 2015 թվականին 60-ում պետական իշխանության մարմինների կոռումպացվածության աստիճանը հասել է 50 եւ ավելի տոկոսի: Ծրագրում ընդգրկված Արեւելյան Եվրոպայի ու մեր տարածաշրջանի երկրներից դրանց թվում են Հունգարիան, Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Իրանը, Սերբիան, Բուլղարիան, Ալբանիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Մոլդովան եւ այլն:

Այն փաստը, որ ուսումնասիրված երկրների 58 տոկոսից ավելիում կոռուպցիայի մակարդակը 50 եւ ավելի տոկոս է, վկայում է ահագնացող չափերի ու ընդգրկման հասնող մետաստազի մասին, որի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը համարժեք չեն վտանգի աստիճանին: Նման ցուցանիշը նաև սահմանադրականության լրջագույն դեֆիցիտի վկայություն է ու սոցիալական կատակլիզմների պատճառ:

Հինգերորդ` եթե փորձում ենք այդ ծրագրի տեղեկատվության շրջանակներում գնահատել վերջին երեք տարիների դինամիկան, ապա մի շարք երկրների համար այն ունի հետեւյալ պատկերը. ԱՄՆ-ում վերջին երեք տարում կոռուպցիայի մակարդակը բարձրացել է 3 տոկոսային կետով` 22-ից հասնելով 25 տոկոսի, Հունգարիայում այն բարձրացել է 22 տոկոսային կետով` 28-ից հասնելով 50 տոկոսի, Լեհաստանում բարձրացել է 17 տոկոսային կետով, Թուրքիայում` 6, Բուլղարիայում` 7, Մոլդովայում` 5 տոկոսային կետով եւ այլն:

Վեցերորդ`  վիճակն ավելի վատթար է հասարակական տրանսֆորմացիա ապրող շատ երկրներում` հատկապես վերջին տասնամյակի տվյալներով: Նման պատկերի բացահայտման համար առավել լայն հնարավորություն է ընձեռում «Ազատության տուն» կազմակերպության կողմից հրապարակվող տեղեկատվությունը 2006-2015 թվականներին /տե’ս Nations in Transit 2015, էջ 24/: Ըստ այդ տվյալների նշված տարիներին վերափոխվող հասարակական համակարգերում կոռուպցիայի գործակիցը, հետեւաբար` նաեւ դրա փաստացի մակարդակը, մասնավորապես.

ա/ աճ է գրանցել.

Բուլղարիայում 13.3 տոկոսով, Հունգարիայում` 25.0, Լեհաստանում` 7.7, Սլովակիայում` 25.0, Սլովենիայում` 11.1, Ադրբեջանում` 8.0, Ռուսաստանի Դաշնությունում` 12.5, Ուկրաինայում` 4.3, Ուզբեկստանում` 3.8 տոկոսով,

բ/ իջել է.

Վրաստանում` 18.2 տոկոսով, Լատվիայում` 7.7, Լիտվայում` 12.5, Խորվաթիայում` 15.8, Մակեդոնիայում` 10.5, Չեռնոգորիայում` 4.8, Սերբիայում` 10.5, Հայաստանում` 8.7 տոկոսով:

Յոթերորդ` ըստ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի` Նախկին ԽՍՀՄ պե­տություններից կոռուպցիայի առումով առավել վտանգավոր վիճակ է արձանագրվել Մոլդովայում, որտեղ այն գնահատվում է 72 տոկոս, Ղրղզստանում` 70 տոկոս, Ուկրաինայում եւ Ուզբեկստանում` 64 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում և Ադրբեջանում` 56 տոկոս, Ղազախստանում` 55 տոկոս:

Երկրում սահմանադրականության վիճակի գնահատման տեսանկյունից բերված ընդհանուր պատկերը հասարակական օրգանիզմի իմունային անբավարարության վիճակի արտացոլանքն է և հաղթահարման համարժեք մոտեցումներ է պահանջում:

Չենք բացառում, որ շատերը թերահավատորեն կվերաբերեն հիշյալ կազմակերպությունների կողմից ներկայացվող ուսումնասիրությունների արդյունքներին: Մենք կարծում ենք, որ ընդհանրական պատկերն առկա իրավիճակին համարժեք է, իսկ  խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե «ծուռ հայելուն» մեղադրելու տրամաբանությամբ, այլ յուրաքանչյուր երկրում իրավիճակի օբյեկտիվ ու բազմագործոն ախտորոշման ու համարժեք լուծումներ գտնելու ճանապարհով:

Կոռուպցիայի դեմ պայքարող ցանկացած հանձնաժողովի գործունեությունը կշարունակի անպտուղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նման համակողմանի ու բազմագործոն ախտորոշում արված չէ ու դրանից բխող ծրագրանպատակային համարժեք քայլեր ձեռնարկված չեն:

Այս հարցում ձևական մոտեցումը ոչինչ չանելուց առավել վտանգավոր է:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում