Բրիտանացի աշակերտները նախընտրում են էլեկտրոնային գրքեր և պլանշետներ կարդալ, քան ավանդական գրքեր ուսումնասիրել:
Ազգային հիմնադրամի ուսումնասիրողները 8-16 տարեկան 35 հազար կամավորների հարցրել և պարզել են, որ նրանց մեծամասնությունը նախընտրել է ավանդական գրքեր կարդալ:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեռահասների 39 %-ն ամեն օր պլանշետային գրքեր է կարդում:
Անցած տարվանից զգալիորեն մեծացել է էլեկտրոնային գրքեր կարդացող երեխաների թիվը: Գիտնականները նշել են, որ այժմ բոլորն էլ կարող են աշխատել համացանցում:
Նրանք կարծում են, որ էլեկտրոնային սարքերը չեն աջակցում գրականության նկատմամբ սիրո առաջացմանը: Ավանդական գրքեր ընտրող երեխաներն ընթերցանության նկատմամբ ավելի շատ հակում ունեն:








































