Saturday, 27 06 2026
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»

Եվրատեսիլում Դանիան է հաղթելու. Լուլու (տեսանյութ)

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ես շտապում եմ Եվրատեսիլյան դիտարկումներ անել նախօրոք,որպեսզի հետո չասեն թե արդյունքների հետ էր դա կապված.

Անկախ այն ամենից,ինչ պատահեց,ես սրտանց մաղթում եմ հաջողություն մեր մասնակցին և ,սրտի թրթիռով, սպասում եմ հաջողության. այնուամենայնիվ իմ երկիրն է ներկայացվում և խումբ,որին նվիրված եմ եղել տարիներ շարունակ և արել եմ իմ ուժերի սահմաններում հնարավոր ամեն ինչ նրանց համար…

հուսով եմ,որ կմարսվի այս ոչ պրոֆեսսիոնալ մոտեցումը այս մրցույթին և խմբին…իսկապես հուսով եմ…

Հանրային Հեռուստատեսությանը կխնդրեի,որ հաջորդ անգամ այս թեմայով հաշվի առնեն պրոֆեսսիոնալների կարծիքը. բնավ ի նկատի չունեմ ինձ,այլ այն մարդկանց,ովքեր օրնիբուն աշխատում են ժամանակակից համաշխարհային երաժշտության հետ և հիանալի գիտեն,թե կոնկրետ այս հատվածում ինչ է հարկավոր հրամցնել սպառողին. դրանք են երաժշտական հեռուստա և ռադիոալիքների երաժշտական խմբագիրները:

Երգը ներկայացնելուց առաջ հարկավոր է հաշվի առնել ենթախումբը,որում հայտնվել ենք, այնուհետև` որոշել երգի բնույթը.

Եվրատեսիլը երբեք կարևորություն չի տվել հայտնի կամ լեգենդար անուններին. դիցուք` երբ հիրավի լեգենդ Էնդրյու Լլոյդ Վեբերն անձամբ բարձրացավ բեմ ( մարդ,որ աշխարհին տվել է Ջիսզ Քրիստ Սուփերստառ) չփրկեց Մեծ Բրիտանիային, Պատրիցիա Կասսն` իր համաշխարհային ճանաչմամբ ու արտակարգ երգով, հազիվ տեղ գտավ 10յակում:

Երբեք մի ասեք,որ Եվրատեսիլը միայն քաղաքականություն է,որովհետև ես,անձամբ, դեռ չեմ հիշում որևէ լավ ստեղծագործություն(լավն իհարկե հարաբերական է) որը պարտվել է կամ չի մտել 10յակ, բաացառությամբ` Լաս Կետչափի,Իսպանիա, որ էլի համաշխարհային ճանաչում ուներ…այլ բան է,որ եվրատեսիլյան սկզբունքներն ուսումնասիրել է հարկավոր,այնտեղ ամեն ինչ օրինաչափ է…

Երբեք մի ասեք,որ ռոքը եվրատեսիլի համար չէ,որովհետև ես հիանալի հիշում եմ,որ ,երբ Ֆինլանդիան ներկայացավ Լորդի խմբով,ես ասեցի,որ հաղթելու է,բոլորն ասացին,որ ես խենթ եմ,որ ես երաժշտությունից բան չեմ հասկանում. ես սմսներ էի ուղարկում,բոլորը զայրանում էին,բայ հաղթեց…շարունակելով` կհիշեմ թուրքիան ներկայացնող, հայկական ծագմամբ Մանգա խմբին ու Վրաստանին, երգեր,որ մինչ օրս անդադար պատվիրվում են մեր եթերում…

Երբեք մի թերագնահատեք պրոմոտուրերի նշանակությունը. խումբը մեզ համար է որակյալ ու մեծ` մեր չափանիշերով. գրեթե ցանկացած ներկայացող երգիչ իր երկրում նույն նշանակությունն ունի,բայց մեզ վրա կարող է տպավորություն չգործել` մեկ անգամ լսելով, հետևաբար` երգը պետք է «նստեցնել մարդկանց ականջին»

Ցավոք` այսօր լավը չէ ենթախումբը,որում մենք հայտնվել ենք,այս դեպքում` առաջին լսելուց «ականջին նստող» երգ էր պետք ու որևէ յուրահատուկ ժեստ,որը ակնհայտ ուշադրություն կգրավեր ու կտպավորվեր:

Ամեն դեպքում` տղաները տաղանդավոր են ,երգը վատը չէ, հուսանք ,որ ամեն ինչ լավ կլինի… բայց գետն ամեն անգամ չէ,որ գերան է բերում….
Ինձ համար,որպես ռադիոհաղորդավար, հաղթում է միայն այն երգը,որը ,տարիներ շարունակ, հնչում և պատվիրվում է եթերում ու չի կորչում` անկախ իր զբաղեցրած հորիզոնականին…

Բոլորիս մաղթում եմ հաջողություն,իմ սմսներն այս տարի ուղղվում են Ուկրայինային,բայց հստակ գիտեմ,որ, ամենայն հավանականությամբ, Դանիան է հաղթելու…

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում