Արևմտյան մամուլում նորություն է հայտնվել այն մասին, որ Մոնակոյի արքայադուստր Շարլենը թաքուն հանդիպում է Նոր Զելանդիայի աստղային ռեգբիստ Բայրոն Կելլեհերի հետ: Տեղեկացվում է, որ հենց նրա հետ է արքայադուստրը ժամանակ անցկացրել իր հայրենի Հյուսիսային Աֆրիկայում այն ժամանակ, երբ ամուսինը մեկնել էր Նիդեռլանդներ՝ շնորհավորելու նորաթուխ արքա Վիլլեմ-Ալեքսանդրին:
Հիշեցնենք, որ պաշտոնական տարբերակի համաձայն՝ արքայադուստրն այցելել էր սպորտային բարեգործական կազմակերպության իր հովանավորյալներին: Իսկ Կելլեհերը նրա հետ մեկտեղ նույն հիմնադրամում է աշխատում:
Կելլեհերը մամուլում վաղուց է որպես «արքայադստեր վաղեմի ընկեր» ներկայացվում. նա մասնակցել է նաև Ալբերի և Շարլենի հարսանիքին, նրանց հետ միասին անցած տարի հանգստացել է իտալական լողափերից մեկում, իսկ վերջերս Մոնտե Կառլոյում թենիսի մրցաշարի ժամանակ միացել է զույգին:
Մոնակոյի թագավորական ընտանիքի ներկայացուցիչները այս տեղեկատվությունը դեռ չեն մեկնաբանել:

1. Մոնակոյի արքյադուստր Շարլենը

2. Արքայադուստր Շարլենի ենթադրյալ սիրեկանը՝ Բայրոն Կելլեհերը

3. Արքայադուստր Շարլենը և արքայազն Ալբերը











































