Time ամսագիրն իր վերջին համարի շապիկին հրապարակել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի լուսանկարը։ Դերասանուհին վերջերս ենթարկվել է կրծքագեղձի հեռացման վիրահատության: Ամսագրի ոչ միայն շապիկը, այլև ամբողջ համարը լուսաբանում է սուր խնդիրներ և ներկայացնում է հասարակության արձագանքը դերասանուհու հետ կապված իրադարձությանը:
Պարբերականի լրագրողները նշում են, որ այն փաստը, որ աշխարհահռչակ դերասանուհին համաձայնել է ենթարկվել կրծքի վիրահատության և այնուհետև հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին, կօգնի համընդհանուր ուշադրությունը գրավել դեպի գենետիկ թեստավորումը:
«Երբ ամենաճանաչված գեղեցկուհիներից մեկը հայտարարում է, որ ինքը կրծքագեղձի հեռացման վիրահատության է ենթարկվել` նվազեցնելու համար կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը, որի հանդեպ գենետիկական հակվածություն ունի, դա դառնում է յուրատեսակ «երկրաշարժ» մշակութային և բժշկական ոլորտներում»,- ասվում է պաբերականում:
Հիշեցնենք, որ դերասանուհին մոտ ապագայում նախատեսում է հեռացնել նաև ձվարանները:












































