Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը, ով նախկինում հանդես էր գալիս գերմանական «Շալկե»-ում, խոստովանել է, որ խդնիրներ է ունեցել թիմի պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսի հետ, տեղեկացնում է Bild-ը:
«Այո, ես խնդիրներ եմ ունեցել Հյովեդեսի հետ, սակայն մենք երբեք չենք կռվել: Պարզապես մենք ատում էինք միմյանց:
Ինչ վերաբերում է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոյին, ապա նրա մասին միշտ լավ խոսքեր եմ լսել: Կարծում էի, թե նա լավ մարզիչ է: Նրա աշխատանքային մեթոդները չէին համապատասխանում «Շալկե»-ի խաղաոճին»,- հայտարարել է գանացին:








































