Տեխասցի մի դեռահաս իր առաջին որսից դատարկ ձեռքերով չի վերադարձել: Անցած շաբաթ երիտասարդ որսորդը սպանել է այս նահանգում երբևէ գրանցված ամենախոշոր կոկորդիլոսին:
Բրեքսթոն անունով 18-ամյա աշակերտը կրակոցով սպանել է 365 կիլոգրամանոց հրեշին:
Բրեքսթոնի հայրն ասել է, որ իր որդին վաղուց էր ցանկանում որսի մասնակցել, սակայն միայն այս տարի է թույլտվություն ստացել և վերջապես իրականացրել է իր երազանքը:


Բնապահպանական ծառայության աշխատակիցների խոսքերով՝ 18-ամյա որսորդը հեռվից հսկա սողունին հում մսի տեղ է դրել, սակայն մոտենալով, բոլոր կանոնների համաձայն, կրակել է դրա վրա, տեղեկացնում է KHOU11-ը:
Մասնագետների կարծիքով՝ Բրեքսթոնի սպանած կոկորդիլոսը 30-50 տարեկան է:

Չնայած որ Բրեքսթոնի որսը բացարձակ ռեկորդ է, նրա հայրը նույնպես կարող է պարծենալ իր որսով. նրա սպանած ալիգատորը 3,2 մետրանոց է:








































