Լավագույն փորձագետներն աշխատում են Մեծ Բրիտանիայի համար արդար գործարքի ուղղությամբ, որը թույլ կտա Լոնդոնին մնալ ԵՄ կազմում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Bild-ի հետ հարցազրույցում։
«Մենք ուղարկել ենք մեր լավագույն մասնագետներին՝ գտնելու ամենակրեատիվ լուծումները և առաջարկել Մեծ Բրիտանիային գործարք, որն արդար կլինի ինչպես բրիտանացիների, այնպես էլ այլ անդամ պետությունների համար»,- ասել է Յունկերը։ Նա հավելել է, որ վստահ է՝ ներքին շուկայի, ԵՄ առևտրային քաղաքականության առավելություններն ու եվրոպական կշիռը համաշխարհային արենայում իրենցն ասում են։
«Մեզ պետք է Մեծ Բրիտանիան մեր եվրոպական ընտանիքում, իսկ բրիտանացիներին պետք է ԵՄ-ն»,-ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։







































