Չինաստանի Սիչուան գավառում թերմիտները կերել են ֆերմերի թաքցրած 20 հազար յուանը՝ հայտնում է Asia One-ը: Գումարը հավասարազոր է $3 հազարի:
60-ամյա Ցի Շենլին չի հիշում, թե որքան վաղուց է նա փողերը թաքցրել իր ննջարանի անկյունում: Նա դիմել է այդ քայլին, քանի որ նրան հարմար չեն եղել բանկում գումար պահելու հետ կապված ձևականությունները:
Ցի Շենլին 200 թղթադրամ դրել է 2 փաթեթի մեջ, դրանք տեղավորել ննջասենյակում փորած 15 սմ խորությամբ փոսում և փակել աղյուսով:
Չինացու պատմությունը համացանցի շատ օգտատերերի համար դարձել է ծաղրի առարկա:












































