Օդեսայի նահանգապետ Մեխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախարարների կաբինետի հրաժարականի քվեարկության ձախողումը համարում է «օլիգարխիկ հեղաշրջում»: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ տեղի ունեցավ այն, ինչ միշտ անխուսափելիորեն տեղի է ունենում, երբ հեղափոխությունից հետո չեն լինում հեղափոխական բարեփոխումներ՝ հին ռեժիմի նորացում: Իմ կարծիքով՝ երեկ երկրում տեղի ունեցավ օլիգարխիկ հեղաշրջում՝ այնպես, ինչպես նարնջագույն հեղափոխության ձախողումից հետո իշխանության եկավ Յանուկովիչը»:
Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին չի բավարարել 30 ձայնից քիչ ավելի՝ նախարարների կաբինետի հրաժարականին հասնելու համար:








































