Ռիզ Ուիզերսփունը կնկարահանվի ամերիկացի գրող Թոմաս Պինչոնի «Բնածին արատ» («Inherent Vice») վեպի էկրանավորման մեջ: Այս մասին հայտնում է Deadline.com-ը:
Գիրքը հրատարակվել է 2009 թվականի օգոստոսին: Նրանում իրադարձությունները զարգանում են Լոս Անջելեսում 1960-ականներից 1970-ականների շրջանում: Վեպի գլխավոր հերոսը խուզարկու Լարի Սպորտելոն է, որը նախկին սիրուհու խնդրանքով ստանձնում է մի խճճված գործի ուսումնասիրություն:
Ֆիլմի ռեժիսուրայով կզբաղվի Փոլ Թոմաս Անդերսոնը, նա էլ հենց գրել է ֆիլմի սցենարը: 2011 թվականին հաղորդվել էր, որ Անդերսոնի նախագիծը ստացել է Պինչոնի հավանությունը: Դեռևս հայտնի չէ, թե ում կմարմնավորի Ուիզերսփունը: Հայտնի է, որ ֆիլմում կնկարահանվեն նաև Խոակին Ֆենիքսը, Օուեն Ուիլսոնը և Բենիսիո Դել Տորոն:
Ենթադրվում է, որ ֆիլմը վարձույթ դուրս կգա 2014 թվականին:










































