Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Բարեկամություն» համույթը արժանացել է «Գրան-պրի» բարձրագույն մրցանակին

ՀՀ Մշակույթի Նախարարության և ՎիվաՍելլ ՄՏՍ Ընկերության աջակցությամբ, վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը մասնակցել է ՝ 2013թ-ի ապրիլի 26-29 Սանկտ Պետերբուրգ ք-ում կայացած «Ֆոլկլյորից մինչև մոդեռն» – Սուպեր պար – պարի միջազգային փառատոն-մրցույթին, որտեղ և արժանացել է «Գրան Պրի» բարձրագույն մրցանակին:

«Ֆոլկլյորից մինչև Մոդեռն» պարի միջազգային փառատոն-մրցույթի նախաձեռնողները և կազմակերպիչներն էին «Ինտերասպեկտ» պրոդյսուսերական կենտրոնը՝ «Ֆոլկլյոր ֆեստիվալների Եվրոպական ասոցիացիայի» հետ համատեղ:

Մրցույթ-փառատոնին մասնակցում էին 34 պարային կոլեկտիվներ ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ Անգլիայից, Նիդեռլանդներից, Հունաստանից, Իսրայելից, Լատվիայից, Ռոսաստանից, Հայաստանից և այլն:

Փառատոն-մրցույթի բացումը տեղի ունեցավ ապրիլի 26-ին, որտեղ «Բարեկամություն» համույթը ելույթ ունեցավ «Գարուն-Երևան», «Զարթոնք» պարային համարներով:

Առաջին իսկ ելույթից «Բարեկամություն»-ը հմայեց օտարազգի հանդիսատեսին և ժյուրիի անդամներին իր կատարողական բարձր արվեստով, յուրաոճ բեմադրություններով և բարձրաճաշակ հագուստներով:

Մրցույթի առաջին փուլը տեղի է ունեցել Ապրիլի 27-ին, որտեղ «Բարեկամություն» համույթը ելույթ է ունեցել՝ «Ազգագրական պարերի շարան», «Աշխարհումս» պարային համարներով:

34 մասնակից կոլեկտիվներից միայն 13-ը անցան մրցութային երկրորդ փուլ:

Ապրիլի 28-ին «Բարեկամություն» համույթը մասնակցել է նաև ոչ մրցութային «Միացյալ համերգին», որտեղ մասնակցում էին հրավիրված պարային կոլկետիվներից լավագույնները:

«Միացյալ համերգին» ներկա էին նաև Սանկտ Պետերբուրգ ք.-ում բնակվող հայ հանդիսատեսներ, ովքեր ջերմությամբ և կարոտով էին վայելում հայրենիքից ժամանած արտիստների ելույթը:

Մրցութային երկրորդ փուլը տեղի ունեցավ ապրիլի 29-ին, որտեղ «Բարեկամություն» համույթը ներակայացել է «Մեր դարը» պարային համարով:

Ելույթի ողջ ընթացքում օտարազգի հանդիսատեսը, և հատկապես Իտալիայից , Իսրայելից հրավիրված ժյուրիի անդամները, յուրահատուկ հուզմունքով և հիացմունքով էին դիտում Հայաստանը ներկայացնող «Բարեկամություն» անսամբլի անզուգական ելույթը՝ երկար ժամանակ ոտնկայս ծափահարելով նրանց;

Ինչպես խոստովանում էին հենց իրենք՝ օտարազգի հանդիսատեսներից շատերը, անսպասելիորեն «ՀՈՒԶՎԱԾ» և «ՓՇԱՔԱՂՎԱԾ» էին ելույթից, հատկապես այն հատվածից , երբ զանգերի ղողանջների ներքո, մեծաթիվ անսամբլի բոլոր պարողները, մեկ միասնական ուժ դարձած, համախմբված, կարծես թե ներկայացնում էին հայ ժողովրդի մի ամբողջական պատմություն՝ լի ցավերով և հաղթանակներով:

Հաղթանակը երկար սպասել չտվեց:

Նույն օրը, հայտարարվել են հաղթողների անունները:

Կարծես թե բոլորը վստահ էին, որ գլխավոր մրցանակը «ԳՐԱՆ ՊՐԻ»-ն հանձնվելու է լավագույնին՝ Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթին, որը բացի գլխավոր«Գրան Պրի» մրցանակից, արժանացել է նաև ևս երկու մրցանակների՝ 1-ին դափնեկիր՝ «Ժողովրդական խորեոգրաֆիա» /Էթնիկ պարեր և ստիլիզացիա/ ոճում և «Լավագույն բեմական հագուստներ» մրցանակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում