ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է բոլոր առաջատար հոլիվուդյան ստուդիաների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ հակաքարոզչության հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Ինչպես պարբերականին պատմել է հանդիպման մասնակիցներից մեկը, այն տեղի է ունեցել փետրվարի 16-ին Universal Pictures-ի գրասենյակում և տևել ավելի քան 90 րոպե։
Կինոընկերությունների ղեկավարներն ու պետդեպի ղեկավարը փոխանակվել են գաղափարներով այն մասին, թե ինչպես «ԴԱԻՇ-ի ագրեսիվ դիսկուրսի» դեմ այլընտրանք ստեղծեն հոլիվուդյան ֆիլմերի ու հեռուստանախագծերի միջոցով։








































