Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

«Հալեպում ծայրահեղ վիճակ է. գազ, էլեկտրականություն չկա, ջուրը դարձել է փողով»

«Վերջին մի քանի օրերին շատ-շատ վնասներ եղան, պարբերաբար հրթիռներ են նետվում քաղաքի վրա։ Միայն առավոտյան է գնդակոծությունը դադարում, որից հետո հնարավոր է լինում երեխաներին դպրոց տանել։ Սարսափելի վիճակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի տիկինը՝ Շողակ Սելիմյանը, անդրադառնալով վերջին օրերին Հալեպում ստեղծված վիճակին։

Նրա խոսքով՝ այս օրերին շատ շինություններ են հողին հավասարվել, շատ հայ, արաբ քրիստոնյաներ են զոհվել։ «Չգիտեմ, թե այս վիճակով ուր կհասնենք, ահավոր վիճակ է։ Այս պահին խոսակցություններ կան, որ բանակցություններ են տարվում այս վիճակից դուրս գալու համար, բայց հավանաբար դրա համար ժամանակ է պետք»,- հավելելց տիկին Սելիմյանը։

Ըստ տիկին Սելիմյանի՝ այս օրերին, Հալեպի վիճակով պայմանավորված, շատ են քաղաքից հեռացողները։ «Արդեն 20 օրից ավել կլինի, որ գազ, էլեկտրականություն չկա, ջուր չկա, եղածն էլ դարձել է վճարովի։ Բնավ ջուր չկա, բայց հատուկ միջոցներ, կազմակերպություններ կան, որոնց մարդիկ հեռաձայնի միջոցով ջուր կխնդրեն, և այդ ընկերությունները գալիս ու գումարի դիմաց մարդկանց որոշակի չափով ջուր են բաժանում։ Այս ամենը հիմնավոր պատճառ է, որ մարդիկ կամաց-կամաց հեռանան։ Ով որ կարողություն ունի, նյութական վիճակը ներում է, ուրիշ ելքեր գտնում են, իսկ առավել անապահովները քաղաքը լքելու ճանապարհն են բռնում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հեռացողները հիմնականում ապաստան են գտնում Կանադայի Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում, իսկ ով հնարավորությու ունի, սկզբում մեկնում է Լաթաքիա, ապա Բեյրութում առժամանակ մնալուց հետո այլ՝ հիմնական բնակության վայր է գտնում։

Նշենք, որ Սիրիայում պայքարի կենտրոնը դառնում է Հալեպը, և վտանգվում է ոչ միայն Սիրիայում պատերազմի ելքը, այլև աշխարհաքաղաքական հետևանքներն ամբողջ տարածաշրջանի համար։ Վերջին օրերին Հալեպում սիրիական բանակը հաջող արշավ է սկսել ռուսական զորքերի և քուրդ աշխարհազորայինների աջակցությամբ։ Սիրիական բանակի մարտիկներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Ախրաս և Միսկան բնակավայրերի նկատմամբ: Իրենց հերթին, քուրդ աշխարհազորայինները այս շաբաթ գրավել էին Թալ Ռիֆաթ քաղաքը, որը համարվում էր իսլամիստների հենակետերից մեկը Հալեպ նահանգում։ Քրդերը զինյալներին դուրս են մղել նաև Թալ Ռիֆաթի մերձակայքում գտնվող Կֆար Նասեխ ոչ մեծ բնակավայրից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում