TASS-ի փոխանցմամբ՝ Իրաքում ԴԱԻՇ-ից ազատագրված շրջաններ է վերադարձել ավելի քան 500 հազար մարդ: Այս մասին հայտնել է Իրաքում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Յան Կուբիշը: Նրա խոսքով՝ 2016 թվականին սպասվում է ևս 900 հազար իրաքցու վերադարձ:
Կուբիշը նշել է, որ ազատագրված շրջաններում իրավիճակի կայունացումը և ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը մեծ նշանակություն ունեն իրաքյան ճգնաժամի կարգավորման հեռանկարում: Այդ կապակցությամբ նա ուշադրություն է դարձրել Տիկրիտ քաղաքի վերականգնման աշխատանքների վրա, որտեղ, նրա խոսքով, արդեն վերադարձել է բնակչության 90%-ը՝ 167 հազար մարդ:
«Կառավարությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում մարդկանց վերադարձին: Մինչև այժմ վերադարձել են մոտ 500 հազար իրաքցի տեղահանվածներ: Կառավարությունը հույս ունի, որ 2016 թվականին կվերադառնա մինչև 900 հազար մարդ»,- ասել է նա:




































