ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան իր հայրենից Նեյմարին կոչ է արել հեռանալ «Բարսելոնա»-ից:
«Ասացի Նեյմարին. «Արի Փարիզ, մեր ակումբ»: Բայց նա ծիծաղեց, այնուհետև պատասխանեց. «Տեսնենք, թե ինչ կլինի: Մրցաշրջանի վերջնամասում բոլորը կիմանան, թե ինչ եմ ես պատրաստվում անել»,- Squawka-ն մեջբերում է Սիլվայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2013 թվականից: Կատալոնական ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:


































