Հարավային Կարոլինայում անցկացվելիք փրայմերիզից առաջ հանրապետականների շարքում անվիճելի առաջատար է Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատների շարքում՝ Հիլարի Քլինթոնը։ Այս մասին են վկայում CNN/ORC հարցման արդյունքները։
Թրամփը վայելում է հարցվածների 38 տոկոսի համակրանքը, նրան հաջորդում են Թեդ Կրուզը (22 տոկոս), Մարկո Ռուբիոն (14 տոկոս), Ջեբ Բուշը (10 տոկոս)։ Դեմոկրատների մոտ Քլինթոնը հավաքում է 56 տոկոս՝ ընդդեմ Բեռնի Սանդերսի 38 տոկոսի։
Հարցումն անցկացվել է Հարավային Կարոլինայի հազար գրանցված ընտրողների շրջանում, ովքեր մտադիր են քվեարկել կուսակցական առաջնային ընտրություններում։ Հարավային Կարոլինայում հանրապետականների փրայմերիզը կանցկացվի փետրվարի 20-ին, իսկ դեմոկրատներինը՝ փետրվարի 23-ին։










































