The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնիին թույլ չեն տվել մտնել Լոս Անջելեսի Argyle գիշերային ակումբ, որտեղ «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո տեղի է ունեցել երեկույթ: Այս մասին հաղորդում է TMZ-ը:
Երգիչը երկու անգամ փորձել է ներսում հայտնվել, սակայն նրան չի հաջողվել: Երաժշտի հետ են եղել նաև ամերիկացի գործիքավորող Բեք Հենսենն ու թմբկահար Թեյլոր Հոուքինսը:
Նշվում է, որ հսկիչները կարող էին չճանաչել 73-ամյա բրիտանացուն:








































