Իրանն առաջիկայում նավթի արդյունահանման աճը զսպելու ծրագրեր չունի, որպեսզի միանա Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի առաջարկին` նավթի արդյունահանման մակարդակի սառեցման հետ կապված` ուղղված նավթի գների անկման դադարեցմանը: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Մենք պարզ հասկացրեցինք, որ պատրաստվում ենք մեր արդյունաբերությունը վերադարձնել հետպատժամիջոցային մակարդակին»,- ասել է Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան պետք է նվազեցնի արտադրությունը, որն աճել է, երբ Իրանը ստիպված էր նվազեցնել արդյունահանումը միջազգային պատժամիջոցների պատճառով:
Նրա խոսքերով` եթե երկրները, որոնք պատժամիջոցների ընթացքում մեծացրել են արդյունահանումը, այն նվազեցնեն օրական մինչև 2 մլն բարել, գները կարող են կայունանալ և նույնիսկ վերադառնալ մեկ բարելի դիմաց 60 դոլար ցուցանիշին:












































