Գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրության լայն շերտի մոտ առաջացած դժգոհությանը զուգընթաց՝ այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստներ: Նրանք պահանջում են չբարձրացնել գազի գինը և զերծ մնալ հետագա բարդություններից:
Ակցիայի մասնակիցները անցկացրին ստորագրահավաք, հետո երթով գնացին դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Ակտիվիստներից Եղիա Ներսիսյանն էլ կոչ արեց ոստիկաններին՝ միանալ ակցիային, ստորագրել՝ ի նշան բողոքի, սակայն նրանցից ոչ մեկը չմիացավ: