Կահիրեում 94 տարեկանում մահացել է թվով 6-րդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Միացյալ ազգերի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրո-Ղալին մահացել է 94 տարեկանում»,- ՄԱԿ-ի ԱԽ հերթական նիստը բացելիս հայտնել է ԱԽ նախագահ Ռաֆայել Դարիո Ռամիրեզ Կարենյոն:
Նշվում է, որ Բուտրոս-Ղալին մահացել է Կահիրեի հոսպիտալում: ՄԱԿ-ի ԱԽ անդամները նրա հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ:











































