Այսօր կառավարության դիմաց գազի գնի թանկացման շուրջ բողոքի ակցիային ներկա էին նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը:
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ հաշվի առնելով 35 տոկոս և ավելի աղքատությունը, գազի գնի թանկացումից հետո կունենանք աննախադեպ՝ 60-70 տոկոս կատարյալ աղքատություն. «Կառավարությունը չպիտի հանկարծակի նման բան ասեր, որովհետև նախապես հայտարարած ծրագրերում նման բան չկար: Երբ հարցնում էինք՝ գազը կթանկանա՞, ասում էին՝ ոչ, նման բան չի լինի»:
Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ նախօրոք պիտի ձևավորվեր աշխատանքային խումբ, որը կզբաղվեր արդեն բարձրացված հարցերով, սակայն դա էլ չի արվել:
Նա նշեց, որ հարցին պետք է լրջորեն վերաբերվել և միայն ցանկությունների շարքում չթողնել այս մտահոգությունը:











































