Monday, 06 05 2024
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է

100-ից 1000 տարեկան հայկական վագրը

Հայաստանի զարգացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությամբ չպայմանավորելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ հնչեց նրա փետրվարի 12-ի ելույթում, պաշտոնական Երևանի համար նոր չէ: Հիշարժան է դեռևս տարիներ առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ շրջափակվածության պայմաններում էլ 100 տարի հնարավոր է զարգանալ: Այդ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, առաջացրեց հանրային քննարկումներ, թե ինչպես է հնարավոր զարգանալ շրջափակվածության պայմաններում: Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, կրկնում է այն միտքը, որ արտահայտել էր Վարդան Օսկանյանը:

Հայաստանում դրա հակառակ միտքը հանդիսացել է այն, որ Հայաստանը պետք է գնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերության կարգավորման՝ մեկի հետ սահմանը բացելու բանակցությունների, Ցեղասպանության ճանաչումը չդարձնելով արտաքին քաղաքականության օրակարգի հարց, մյուսի հետ Արցախի խնդրի փոխզիջումային կարգավորման: Այդ մոտեցման «հեղինակային իրավունքը» կարելի է վերագրել Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ըստ էության, խնդիրն իսկապես ունի լուրջ քննարկումների կարիք, բայց մի բան թերևս աներկբա է՝ Հայաստանը ուղղակի դատապարտված է ունենալ շրջափակվածության պայմաններում զարգացման կոնցեպցիա, և նույնիսկ կոնցեպցիաներ: Դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է օգտագործի Թուրքիայի և անգամ Ադրբեջանի հետ հարաբերության կարգավորման որևէ ռացիոնալ հնարավորություն, որը չի հակասի Հայաստանի երկարաժամկետ անվտանգությանն ու զարգացմանը:

Բայց, խնդիրը հենց այն է, որ այստեղ իրավիճակը միայն Հայաստանից չէ կախված և գոնե առայժմ ակնհայտ է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը Հայաստանին առաջադրում են այնպիսի պայմաններ՝ ապաշրջափակման համար, որ դրանց համաձայնելը ուղղակի հարցականի տակ կդնի Հայաստանի հեռանկարային անվտանգությունը: Հետևաբար՝ Հայաստանը չի կարող այստեղ գնալ զիջումների հանուն ապաշրջափակման, որովհետև անհեթեթություն է խոսել պետական անվտանգության գնով զարգացման տարբերակի մասին: Ավելին՝ թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին ավելի զուսպ դիրքերի բերելու համար է Հայաստանը պարտավոր զարգանալ շրջափակվածության պայմաններում և ցույց տալ, որ այդ քաղաքականությունը չի կարող Հայաստանի դեմ լինել արդյունավետ գործիք:

Այստեղ կա նաև մեկ այլ՝ բավական հաճախ շոշափվող խնդիր: Մասնավորապես՝ շրջափակվածությամբ պայմանավորվում է Հայաստանում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մրցակցության բացակայությունը, և ասվում է, որ քանի դեռ ճանապարհները բաց չեն, Հայաստանում չի լինի ժողովրդավարություն կամ մրցակցություն: Այլ կերպ ասած՝ դա «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ…» տարբերակն է: Իրականում այդ տարբերակը տեսականում տրամաբանական թվացող, սակայն գործնականում բավական խոցելի մոտեցում է: Վերջին հաշվով, Հայաստանում իշխանությունը անարգել յուրացրած և պահող համակարգի համար որևէ խնդիր չէ յուրացնել նաև երկու կամ երեք նոր կոմունիկացիաները: Այսինքն՝ ապաշրջափակումը ամենևին չի նշանակում ինքնաբերաբար մրցակցության առաջացում: Եթե Հայաստանի հանրությունն ունակ է դա պարտադրել իշխող համակարգին, եթե կա դրա թե՛ կամային, թե՛ մտավոր ներուժը, ապա այդ բանը կարվի նաև ներկայիս պայմաններում:

Այդպիսով, կասկածից վեր է, որ Հայաստանը պետք է զարգանա շրջափակվածության պայմաններում, առավել ևս, որ Հայաստանն ունի նաև դրա ներուժը: Որքան էլ անվիճելի է նաև, որ ապաշրջափակված տարբերակը տալիս է զարգացման առավել մեծ հնարավորություններ, այդուհանդերձ հստակ է, որ պետականությունը միայն կոմերցիոն շահերը չեն: Ավելին՝ հենց այդ մոտեցումը դավանող համակարգն է Հայաստանը հասցրել արտագաղթի և անկախության սահմանափակման, քանի որ բացի կոմերցիայից, չի մտածել որևէ այլ բանի մասին: Ու տարբերություն չկա՝ կոմերցիան միակ ուղենիշն է անձնակա՞ն, թե՞ այսպես ասած պետական կամ հանրային մակարդակում:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը շրջափակվածության պայմաններում չի զարգանում, որովհետև այդ պայմաններում զարգանալու մասին հայտարարող թե՛ քոչարյանական, թե՛ սարգսյանական համակարգերը որևէ գործնական քայլ չեն անում զարգացման առկա ռեսուրսներն ու ներուժը պետական շահին և հանրային նպատակներին ծառայեցնելու համար: Ավելին՝ այդ ռեսուրսները խեղդվում են, խեղվում, փոշիացվում, յուրացվում:

Այլապես, 100 տարի էլ շրջափակված զարգանալու պատրաստ համակարգերը կգնային ոչ թե բյուրեղացման, այլ կնպաստեին մրցակցության աճին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մտքերի ու գաղափարների, կօգտագործեին Հայաստանի զարգացման ամենաթանկ՝ մարդկային ռեսուրսը, ոչ թե այն կվերածեին Ռուսաստանից եկող տրանսֆերտների և դրանցով կապահովեին Հայաստանի ներսում իրենց բիզնեսների սպառումը, որոնք հիմնականում ծավալվել են առևտրի և ծառայությունների ոլորտում, իսկ 2000-ականների կեսից անդին նաև կապիտալ շինարարության, որի աճի հետ մեկտեղ Հայաստանում դրամի կտրուկ արժևորումը ըստ էության բնակչությունից վերցնում էր տրանսֆերտների գրեթե կեսը:

Արդյունքում կսկսեց մեռնել հայկական քիչ թե շատ ձևավորված արտադրությունը, աճել շինարարական փուչիկը, մեծանալ արտահանումը, արտաքին առևտրաշրջանառության բացասական բալանսը, իսկ այդ ամենը անվանվեց «վագրային թռիչք»: Հետո Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չկարողանալով կիսել այդ ամենը՝ սկսեցին մեծ դիմակայություն իշխանական համակարգում, որն էլ հանգուցալուծվում է սահմանադրական փոփոխությունների նոր համակարգով, որտեղ կատարվում է իշխանության ապակենտրոնացնում՝ հետագայում այդօրինակ հակադրությունների «անվտանգության բարձիկներ» ապահովելու համար, քանի որ կար մի պահ, երբ Սարգսյան-Քոչարյան դիմակայությունը կարող էր կողմերի համար ավարտվել բավական ծանր պարտությամբ:

Այսինքն՝ 100 տարի շրջափակվածությամբ զարգանալու հռչակագրերի ներքո արդեն մոտ քսանհինգ տարի Հայաստանում վարվում է ներքին կոնսերվացման քաղաքականություն, որի արդյունքում 1000 տարի էլ հնարավոր չէ զարգանալ: Պարզ վկայությունն այն է, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում կարող էր խոսել զարգացման գոնե մեկ-երկու կոնկրետ տարբերակի և սցենարի մասին և նախանշել ուղղություններ, ստանձնել պատասխանատվություն դրանց համար: Բայց Սարգսյանն ինքն ամենից լավ գիտե, որ Հայաստանի ամենամեծ շրջափակումն իրականացնում է ներկայիս իշխող համակարգը, որը պատրաստ չէ Հայաստանի հետ որևէ էական փոխզիջման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում