Իսպանիայում ավագ խոհարար Անխել Լեոնը ծովաշխարհի կենսաբան Կառլոս Ունամունզագի օգնությամբ իր ռեստորանի համար կազմել է կերակրացանկ՝ հիմնված պլանկտոնի վրա:
Պլանկտոնը ջրերում ապրող բուսական և կենդանական միկրոօրգանիզմների ամբողջություն է, որով սնվում են շատ ծովային կենդանիներ, սակայն այն դեռևս երբեք չէր հայտնվել բարձր խոհանոցի կերակրատեսակների բաղադրիչների շարքում: Այս մասին հայտնում է Kedem.ru-ն:
21 կերակրատեսակից կազմված պլանկտոնային ընթրիքն արժե 105 եվրո: Ավագ խոհարարի խոսքով՝ ժամանակն է, որպեսզի մարդկությունը ուշադրություն դարձնի սննդի այլընտրանքային աղբյուրներին՝ նվազեցնելու ճնշումը մոլորակի էկոհամակարգի վրա:









































