ԱՄՆ-ում ծրագրավորող և գյուտարար Ամանդա Գասին լազերի օգնությամբ ստեղծել է աշխարհում առաջին փայտե ձայնասկավառակները՝ հայտնում է newsru.com-ը:
24-ամյա ամերիկուհին համացանցում է տեղադրել ձայնասկավառակի պատրաստման եղանակը, որի օգնությամբ ցանկացած ոք կարող է ստեղծել նման սկավառակներ:

Գասին փայտե սկավառակները տպելու համար նախապես օգտագործել է 3D տպիչներ, սակայն գաղափարն այն էր, որ թույլ տրվի ձայնասկավառակներ պատրաստել այն մարդկանց, ովքեր չունեն այդքան զարգացած տեխնիկա:
Իր ձայնասկավառակների վրա աղջիկը ձայնագրել է իր սիրելի երգերը՝ Radiohead, Joy Division և Velvet Underground:










































