People-ի փոխանցմամբ՝ Բելգիայի արքայազն Լորանը հայտարարել է, որ հոգնել է արքայազն լինելուց։ 52-ամյա Լորանը մարդկանց մոտ ստեղծել է այնպիսի տպավորություն, որ ունի ամեն ինչ։
Նա ունի երեք երեխա, ռազմածովային նավատորմի բարձրաստիճան սպա է, զբաղվում է բնապահպանական հարցերով և պետությունից տարեկան ստանում է 342.000 դոլար աշխատավարձ։ Լորանն ընդգծել է, որ գնահատում է այն հնարավորությունները, որոնք իրեն ընձեռում է կարգավիճակը, և այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ հոգնում է թագավորական կյանքից։






































