Սվազիլենդի Թագավորությունում վհուկներին արգելել են 150 մետրից բարձր թռչել՝ հաղորդում է The Star պարբերականը:
Քաղաքացիական ավիացիայի վարչությունը համանման փոփոխություն է մտցրել երկրի օդային օրենսդրությունում: Արգելքը խախտող վհուկներին սպառնում է 55 հազար դոլարի չափով տուգանք:
Բացի վհուկների թռիչքներից՝ գերատեսչությունը նման արգելք է սահմանել նաև խաղալիք ինքնաթիռների և օդապարուկների վրա: Նման միջոցներ ձեռնարկվել են մասնավոր խուզարկուի ձերբակալության պատճառով, որը օգտագործել է հսկիչ տեսախցիկով խաղալիք ինքնաթիռ:
Ավելի վաղ Սվազիլենդում խորհրդարանական ընտրությունների թեկնածուներին արգելել են կիրառել մոգություն: Քաղաքական գործիչները, որոնք կօգտագործեն այլ ուժեր, կպատժվեն մեկ տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար դոլարով:
Սվազիլենդի շատ բնակիչներ հավատում են մոգությանը և մոգական ծիսակարգեր են անցկացնում: Երկրի բնակչության կեսից ավելին օրական աշխատում է շուրջ 1 դոլար կամ ավելի քիչ:







































