Երգչուհի Ադելի ընկերոջն ու որդուն չափազանց հազվադեպ կարելի է տեսնել: Բայց օրերս պապարացիներին հաջողվել է աստղային ընտանիքին լուսանկարել Դիսնեյլենդ այցելելիս, հայտնում է spletnik.ru-ն:
Ադելը, նրա սիրելի Սայմոն Քոննեկին և նրանց որդին՝ Անջելոն, ժամանցային պարկ գնացել են փետրվարի 14-ին՝ ցանկանալով Սիրահարների օրն ուրախ մթնոլորտում անցկացնել:
Հիշեցնենք՝ Ադելն ու Սայմոնը միասին են ապրում 2011 թվականից: 2012թ. հոկտեմբերի 19-ին զույգը տղա է ունեցել: Ադելն ու Սայմոնն իրենց հարաբերությունները պաշտոնապես դեռ չեն օրինականացրել:
Սայմոն Քոննեկին, Ադելն ու Անջելոն













































