ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփի դուստրը՝ 22-ամյա Տիֆանին, առաջին անգամ պոդիում է բարձրացել՝ Նյու Յորքի Նորաձևության շաբաթի շրջանակում մասնակցելով ամերիկյան Just Drew ապրանքանիշի ցուցադրությանը։
Տիֆանի Թրամփն ու ապրանքանիշի դիզայներ Էնդրյու Ուորենը մանկության ընկերներ են։ Աղջիկը պոդիումում հայտնվել է ընկերոջն աջակցելու համար։ Քաղաքական գործչի դուստրը մտադիր է կյանքը մոդելային բիզնեսի հե՞տ՝ դեռևս հայտնի չէ։
Թրամփը 5 երեխա ունի, Տիֆանին 4-րդն է։






































