Ես նման տեղեկություն չունեմ: Ձեր տեղեկությունն ինձ համար բացարձակ նորություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին հնարավոր է զրկեն ձայնի իրավունքից:
«Ես այդտեղ հարց չեմ տեսնում, հարց չկա: Որևէ փաստաթուղթ, որևէ տեղեկություն ես չունեմ այն մասին որ կա նման հարց»,- վստահեցրել է Հերմինե Նաղդալյանը:








































