Սկարլետ Յոհանսոնը Ռոբերտ Դաունի-կրտսերի հետ կնկարահանվի «Շեֆ-խոհարար» (Chef) կատակերգությունում, որի բեմադրիչը կլինի Ջոն Ֆավրոն: Այս մասին հայտնում է Variety-ն:
Ֆավրոն ֆիլմի աշխատանքներին կմասնակցի ոչ միայն որպես ռեժիսոր, այլև որպես սցենարիստ ու գլխավոր դերակատար: Նա կմարմնավորի Կարլ Կասպերին՝ շեֆ-խոհարարին, որը կորցրել է իր աշխատանքն ու որոշել է բացել շարժական մթերային խանութ:
Յոհանսոնը կմարմնավորի Մոլիի՝ ռեստորանային մենեջերի ու Կասպերի սիրուհու դերը:
Ֆիլմում կնկարահանվեն նաև Ռոբերտ Դաունի-կրտսերը, Սոֆյա Վերգարան և Ջոն Լեգուզամոն:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն Լոս Անջելեսում՝ հուլիսի առաջին կեսին:
Ներկայում Յոհանսոնի վարձույթ դուրս եկած վերջին ֆիլմը Սաշա Ջերվասիի «Հիչքոք»-ն է:










































